News.am. 6-1-2011- Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` հրադադարի ռեժիմի խախտման ամսին չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:Նշենք, որ ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հայտնել էր, թե հունվարի 6-ի առավոտյան, ժամը 8:15-ի սահմաններում, հայկական ստորաբաժանումների կրակի հետեւանքով կրծքի եւ ձեռքի հատվածում վիրավորվել է 19-ամյա Ուլվի Հուսեյնովը` զորակոչված Ղարադաղի զինկամիսարիատից:
Ադրբեջանի ՊՆ-ն չէր զլացել եւ գլուխ էր գովել, թե պատասխան կրակով լռեցրել են հակառակորդի կրակակետերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment