Friday, January 7, 2011

Շվարցենեգերը հեռանալուց առաջ հանրապետական հայերին պաշտոններ է տվել

HayNews.am. 6-1-2011- Կալիֆորնիայի արդեն նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հեռանալուց առաջ մի քանի հայերի կարևորագույն պաշտոնների է նշանակել: Այդ մասին հայտնում է Արևմտյան Ամերիկայի ՍԴՀԿ Massispost էլեկտրոնային կայքը: Այսպես, նահանգային հանձնաժողովի անդամ է նշանակվել Լիզա Գալստյանը, ով 2004 թ-ից զբաղեցնում էր Լոս Անջելեսի Շվարցենեգերի գրասենյակի փոխտնօրենի պաշտոնը: Մինչ այդ Գալստյանը նահանգային մի շարք կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել: Նահանգային հանձնաժողովի նորանշանակ անդամի աշխատավարձը կազմելու է օրական 100 ԱՄՆ դոլար: Վերջինս կուսակցական պատկանելիությամբ հանրապետական է:
Մյուս հայազգի գործիչը, որին նշանակել է Շվարցենեգերը, Լինդսա Բարսամյանն է, ով մինչ այդ Ֆրեզնոյի Շվարցենեգերի գրասենյակի տնօրենն էր: Այժմ Բարսամյանը զբաղվելու է նահանգի օրենսդիր խնդիրներով: Վերջինս նույնպես հանրապետական է:
Հրազդան Զեյթլյանը Շվարցենեգերի հրամանով այժմ դարձել է Լոս Անջելեսի ճարտարապետական խորհրդի անդամ: Մինչ այդ նա նույնպես զբաղվում էր նահանգի և մեգապոլիսի ճարտարապետական խնդիրներով: Զեյթլյանի աշխատավարձը կազմելու է օրական 100 ԱՄՆ դոլար:
Զեյթլյանը կրկին հանրապետական է:

No comments: