Report.am. 15-1-2011- Ավստրալիական Krone թերթին տված հարցազրույցում Կալիֆորնիայի այլեւս նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը հայտարարել է, որ նահանգապետի պաշտոնն իր համար 200 միլիոն դոլար է արժեցել: Հենց այդքան գումար կաշխատեր նա եթե պաշտոնավարելու փոխարեն նկարահանվեր հոլիվուդյան կինոնկարներում: Նախկին նահանգապետը դժգոհել է նաեւ, որ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով շատ քիչ ժամանակ է հատկացրել ընտանիքին: Մինչդեռ Կալիֆորնիայի շատ բնակիչներ դժգոհ են Շվարցնեգերի գործունեությունից, ավելի ճիշտ անգործությունից. նրա կառավարման տարիներին նահանգը հայտնվել է սնանկության եզրին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment