Panorama.am. 17-1-2011- Կիպրոսը կաջակցի Հայաստանին` Եվրամիության հետ կապեր հաստատելու հարցում: Այս մասին, Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ այսօր կայացած ճեպազրույցում վստահեցրել է Կիպրոսի նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասը:«Կիպրոսի հանրապետությունը` որպես Եվրամիության անդամ պետություն, կշարունակի իր գործնական ներդրումն ունենալ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները մշակելու գործում: Հայաստանը կարող է Կիպրոսին ընդունել որպես Եվրոպայում ներկա հաստատուն բարեկամ ու նեցուկ»,- ընդգծեց Դեմետրիոս Խրիստոֆիասը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment