Sunday, January 23, 2011

Բաքվում չեն կանխատեսել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման արդյունքները

News.am. 22-1-2011- Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը չի համարձակվել կանխատեսել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հունվարի 24-ին կայանալիք մոսկովյան հանդիպման արդյունքները:
«Չնայած բոլոր ջանքերին, բանակցությունները չեն բերում ԼՂ խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման»,- ասել է Մամեդովը, վստահություն հայտնելով, որ բանակցությունները պետք է շարունակվեն:
«Այդ նպատակով, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ Մոսկվայում հերթական բանակցությունները կանցկացնի: Սակայն ես նախօրոք ոչինչ չեմ կարող ասել, թե ինչ արդյունքներ կտան այդ բանակցությունները, դա ցույց կտա դրանց ընթացքը»,- նշել է Մամեդովը:

No comments: