«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 20.01.11: Իսլամական հեղափոխության հաղթանակից 30 տարի անց առաջին անգամ լինելով իրանահայ հանրահայտ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանի բազուկը զարդարեց թիմի ավագի բազկակապը:
Իսլամական երկրի ազգային հավաքականի ավագը քրիստոնյա: Անկախ նրանից թե սրանից առաջ որեւէ այլ իրանահայ կամ իրանցի քրիստոնյա ֆուտբոլիստ այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել թե ոչ, այս լուրը ինքնին ուշագրավ է եւ ընդհանրապես քրիստոնյա աշխարհի համար:
ավարտված է, Իրանի ազգային հավաքականը արձանագրել է իր նոր հաղթանակը Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի դեմ՝ 3-0 հաշվով: Հնչում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմներգը եւ խաչակնքում է հայ ազգի մարզիկ՝ մրցության լավագույն խաղացող ճանաչված Անդրանիկ Թեմուրյանը:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Անդրանիկ Թեմուրյանը խաղում էր Մեծ Բրիտանիայի «Բոլտոն» եւ ապա «Ֆուլհամ» թիմերում, իսկ այժմ Թավրիզի «Տրակտոր»-ում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment