News.am. 20-1-2011- Թուրքիայի Քարաբյուք քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները սխալմամբ հեռացրել են շաքարախտով հիվանդի առողջ ոտքը:Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, հիվանդի ձախ ոտքին վերք էր առաջացել եւ չէր ապաքինվում: Բժիշկները հիվանդի հարազատներին հայտնել էին, թե անհրաժեշտ է այդ ոտքը կտրել՝ վարակը մյուս ոտքին չփոխանցելու համար:
Հիվանդի հարազատները նշել են, թե իրենք տվել են համաձայնությունը, որ կտրվի հիվանդի ձախ ոտքը, սակայն մեծ է եղել սարսափը,երբ վիրահատությունից հետո նկատել են, որ հեռացվել է առողջ ոտքը:
Հիվանդի աղջիկը հայտնել է, թե ինքը դատական հայց է ներկայացնելու հիվանդանոցի եւ վիրահատությունը իրականացնող բժիշկի դեմ: «Բժիշկն ասում է, թե աջ ոտքն են կտրել, քանի որ վերքը տարածվում էր: Սակայն դա զավեշտ է: Մենք մեր համաձայնությունը եւ ստորագրությունը տվել ենք միայն ձախ ոտքը հեռացնելու համար: Ինչպես կարելի հիվանդ ոտքը թողնել եւ հեռացնել առողջը եւ նման անհեթեթ հայտարարություն անել»-,նշել է հիվանդի աղջիկը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment