Monday, January 10, 2011

Հայաստանի ռազմական դոկտրինը կթարգմանվի ադրբեջաներեն

Տարածաշրջանի վեց երկրների (Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա եւ Իրան) ռազմական դոկտրիններ կթարգմանվեն ռուսերեն, ադրբեջաներեն, հնարավոր է նաեւ անգլերեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի «Պաշտոնաթող սպաների հասարակական միավորման» ղեկավար Յաշար Ջաֆարլին, գրում է «Նովոստի Ազերբայջան»-ը: Նրա խոսքով, այդ նախագծի նպատակն է տեղեկացնել ադրբեջանական հասարակությանն ու փորձագետներին, որպեսզի նրանք հստակ պատկերացնեն հարեւան երկրներից եկող պոտենցիալ վտանգներն ու ռազմական սպառնալիքները:
Միավորումը համագործակցում է Ռազմա-վերլուծական հետազոտությունների կենտրոնի հետ, որը դրամաշնորհ է ստացել «Բաց հասարակության ինստիտուտից»՝ «Տարածաշրջանի երկրների ռազմական դոկտրինները. Կայունություն կամ դիմակայության հնարավորություն» թեմայով հետազոտական աշխատանքների համար:
Հետազոտության արդյունքները կքննարկվեն Բաքվում՝ 6 երկրների ներկայացուցիչների հետ: Ենթադրվում է, որ նրանք կլինեն այդ երկրների դեսպանները կամ լիազոր ներկայացուցիչները:

No comments: