Friday, January 7, 2011

Սիրիան շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ

News.am. 6-1-2011- Դամասկոսը շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ, քանի որ դա նպաստելու է Սիրիայից Հայաստան ու Հարավային Կովկասի այլ երկրներ ապրանքների տարանցմանն ու առեւտրի զարգացմանը: Այդ մասին Caucasus Times-ին տված հարցազրույցում հայտարարել է լրագրող եւ քաղաքագետ Բասել Հաջ Ջասեմը:
Նրա խոսքով, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի այցը Հայաստան իրականացվել էր Կովկասում, Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում համընդհանուր տեսլականի շրջանակներում: «Այն իրականացվեց նաեւ այդ երկու երկրների հետակտիվացման վերականգնման նպատակով, որպեսզի վերականգնվի Սիրիայի պատմական դերը որպես խաղաղ նախաձեռնությունների կենտրոն: Սիրիան պատրաստ է օգնության ձեռք մեկնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճը հարթելու համար»,- ասել է քաղաքագետը:
Նշենք, որ 2009թ. հունիսին պաշտոնական այցով Երեւան էր ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, իսկ 2010թ. մարտին պատասխան այց էր կատարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

No comments: