News.am. 6-1-2011- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը իր թուրք գործընկերոջը հրավիրել է Իսրայել՝ քննարկելու երկկողմ լարված հարաբերությունների խնդիրը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով իսրայելական Jerusalem Post-ին։«Ցանկանում ենք Թուրքիայի հետ կրկին ստեղծել շիտակ եւ պարզ երկխոսություն։ Իմ գործընկեր Ահմեդ Դավութօղլուին հրավիրում եմ Թել Ավիվ կամ մեկ այլ վայր՝ երկու երկրներին եւ տարածաշրջանին հետաքրքրող խնդիրների շուրջ զրուցելու համար։ Դաշնակիցների մեջ կարող են անհարթություններ ծագել»,-նշել է Լիբերմանը՝ հիշեցնելով 2010-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի դեմ իրականացված գործողությունը։
Ըստ Իսրայելի ԱԳ նախարարի՝ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումը կապված չէ «Մավի Մարմարա»-ի դեպքի հետ։ «Լարված հարաբերությունների սցենարը կազմվել էր Թուրքիայում դրանից շատ առաջ։ Դա՝ Թուրքիայի ներքին քաղաքականության արդյունք է։ Ցավոք, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են Իրանի իրավիճակը մինչ իսլամական հեղաշրջում։ Այն ժամանակ Իրանը եւս Թուրքիայի պես Իսրայելի ամենամոտ դաշնակիցն էր»,-շեշտել է Լիբերմանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment