Tuesday, January 4, 2011

ԹԵՀՐԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՐԱՎԵՐԸ

Թեհրանը պաշտոնապես հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջազգային միջնորդների “վեցյակին” իր միջուկային օբյեկտներ հրավիրելու մտադրությունը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհնապարաստին, հրավիրված են Եվրամիության դեսպանները, չմիանալու Շարժման երկրները` Իրանին բարեկամ երկրներ, ինչպես նաեւ “վեցյակի” պետությունները` Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա:
Ենթադրվում է, որ միջուկային օբյեկտներ այդ այցը տեղի կունենա մինչեւ իրանական միջուկային խնդրով Ստամբուլում սպասվող բանակցությունները: Այդ մասին հայտնում է BBC-ն:

No comments: