1-in.am. 10-1-2011- Միգրանտների հիմնական սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները (սեռ, տարիք, կրթության մակարդակ և մասնագիտություն) քննարկելիս շատ կարևոր է
դրանք համեմատել ընդհանուր բնակչության հատկանիշների հետ, քանի որ այդկերպ կկարողանանք տեսնել այն բազմաթիվ բացասական ժողովրդագրական գործընթացները, որոնք մեզանից խնամքով թաքցնում են: Այլ կերպ ասած` հնարավոր կլինի ոչ միայն հասկանալ, թե ովքեր են միգրանտները, այլ նաև գնահատել միգրացիայի ընթացիկ և ապագայում հնարավոր ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական վիճակի և աշխատաշուկայի վրա: Հայտնի փաստ է, որ Հայաստանից մեկնող միգրանտների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են:
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի և «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի դեռ 2005 թվականի հետազոտության տվյալներով, աշխատանքային միգրանտների 90%-ը և մշտական միգրանտների 51%-ը տղամարդիկ են, սակայն կանայք գերակշռում են ուսանող միգրանտների թվում: Այստեղ չափազանց կարևոր է նկատի առնել արտերկիր մեկնող հայերի տարիքային սահմանը: Միջին տարիքի բնակչության (25-54 տարեկաններ) միգրացիոն բարձր ակտիվությունն անդրադառնում է Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքի վրա, իսկ հետազոտությունն ապացուցում է, որ ՀՀ-ից մեկնողների հիմնական մասը միջին տարիքի են կամ երիտասարդներ: Ինչ վերաբերում է կրթության մակարդակին, ապա արտաքին միգրացիոն գործընթացներին ներգրավվել է միջնակարգ կրթություն ունեցողների 11%-ը, մասնագիտական կրթություն ունեցողների 10%-ը և բարձրագույն կրթություն ունեցողների 9%-ը: Ի դեպ, հետազոտության արդյունքում պարզվեց, որ 2002-2007 թթ. ժամանակահատվածում հմուտ աշխատուժի մոտ 10%-ը, կամ 90,000 հոգի, Հայաստանից մեկնել է` արտերկրում ավելի լավ հնարավորություններ գտնելու նպատակով: Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտների տարիքային կառուցվածքին, ապա նրանց ճնշող մեծամասնությունը (86.6%) 21-50 տարեկան են: Հետաքրքիր կապ կա նաև աշխատանքային միգրանտների տարիքի և նրանց ընտրած երկրների միջև: Պարզվում է, որ ԵՄ երկրներ և ԱՄՆ մեկնածների միջին տարիքը (44.8) նկատելիորեն բարձր է ԱՊՀ երկրներ մեկնածների միջին տարիքից (38.5): Բացի այդ, ԵՄ և ԱՄՆ ուղևորված ամենաերիտասարդ միգրանտները` համապատասխանաբար 27 և 30 տարեկան են, մինչդեռ ԱՊՀ երկրներում ապաստանածների 15%-ը 25 տարեկանից երիտասարդ են:

No comments:
Post a Comment