Tuesday, November 1, 2011

“Հայաստան”-ի 750-րդ համարի առիթով

ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ԹԵՐԹ, ՈՐ ԱՐՏԱՑՈԼԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ`
ԵՎ ՈՉ ԹԵ ԽՄԲԱԳՐԻ ՏԵՍԱԿԵԿԸ
Մեր ընթերցողներից ոմանք, անցնող տարիների ընթացքում, հաճախ հարցադրել են մեզ, որ ինչո±ւ “Հայաստան”-ը հանդես չի գալիս հերթական առաջնորդող հոդվածներով: Այս հարցադրմանը պատասխանել ենք դեռ, 2002 թ.-ի փետրվարին, գրելով. “Կարելի± է հրատարակել մի թերթ, որ արտահայտի հասարակության խոսքը` ոչ թե խմբագրի տեսակետը”, գրել էինք նաև, որ մենք չենք հրատարակում թերթ, “խոսելու մեր համախոհների հետ, այլ փորձելու ենք, որ “Հայաստան”-ի տպաքանակը լինի ավելին` քան նրա համախոհների թիվը:
Այսօր, շուրջ մեկ տասնամյակ անց, արժի հավելել, որ “Հայաստան”-ը առաջնորդող թերթ չէ’, այլ ընդհամենը` համադրող, միավորող: Այն թե’րթ է, ոչ թե կուսակցական պաշտոնաթերթ: Թերթ, որ տեսակետներ սինթեզավորելով փորձում է միավորել, և ոչ թե քարոզել ու պրոպագանդել:
Իսկ կա արդյո±ք, ավելի հուժկու “առաջնորդելու” եղանակ, “միասնություն” ստեղծելու ավելի անկոտրում հնարք, քան տեսակետների միակցություն ստեղծելը:
Եվ եթե “Հայաստան”-ը արձանագրել է հաջողություն, դրա “գաղտնիք”-ը և պատիվը պատկանում է, այն մասնագետ և վերլուծաբան հայորդիներին և լրատվական կայքերին, որոնց տեսակետներից սնվում է “Հայաստան”-ը: Նրանց ջերմ շնորհակալության խոսք ուղղելով, պատգամենք, որ այդ արթուն և հանդուգն գրիչները հասարակության “արթուն շներն” են և ոչ թե “շղթայված շները”, որոնք պակաս չեն ամենուրեք:
“Հայաստան”-ի 750-րդ համարի հրատարակման առիթով մեր անկեղծ խոսքը… Թերթերի բազմազանությունը սքանչելի է, սակայն պակաս բան չէ նաև տեսակետների բազմազանությունը` թերթի մեջ:
“Հայաստան” շաբաթաթերթ, 31 սեպտեմբերի 2011թ., Աթենք.

No comments: