Saturday, January 15, 2011

Էրդողանը Մերկելից ներողություն է պահանջում

Tert.am. 15-1-2011- Անկարան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների համար ներողություն է սպասում Բեռլինից։ Այս մասին, Haberturk–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Կիպրոսի հարավային հատվածում արած հայտարարությունները, որոնք վիրավորում են թուրքական կողմին, զուրկ են պատմական հիմքից և բացահայտորեն հակասում են անձամբ Մերկելի կողմից արված նախկին հայտարարություններին... Մենք ասում ենք, որ հարգարժան Մերկելը պետք է ներողություն խնդրի դրա համար»,– հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կիպրոս կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ կիպրական հիմնախնդրի անլուծելիության պատճառը Թուրքիան է։
«Այն դեպքում, երբ Կիպրոսն անում է հնարավորինը՝ կիպրական հիմնախնդիրը կարգավորելու համար, Թուրքիան պատասխան քայլեր չի իրականացնում»,– հայտարարել էր Գերմանիայի կանցլերը։

No comments: