Thursday, January 13, 2011

Ադրբեջանը և Իրանը խոշոր գազային պայմանագիր են կնքել

Diplomat.am. 13-1-2011- Բաքվում Ադրբեջանի պետնավթընկերության (SOCAR) և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության միջև խոշոր գազային պայմանագիր է կնքվել:
Պայմանագիրը ստորագրել են SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը և Իրանի նավթի նախարար, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) համաժողովի նախագահ Սեյիդ Մասուդ Միրկազիմին:
Ռ. Աբդուլլաևը նշել է, որ փաստաթղթի համաձայն` 5 տարվա ընթացքում Ադրբեջանը Աստարայից գազ կարտահանի Իրան. «Մատակարարումների ծավալն այս տարի կկազմի 1 մլրդ խորանարդ մետր, հաջորդող տարիներին` այն կավելանա: Ադրբեջանը սկսում է գազ արտահանել Իրան արդեն փետրվարի 1-ից»:
SOCAR-ի նախագահն ավելացրել է, որ Իրան առաքվող գազի գինը ցածր չէ` Ադրբեջանի կողմից Թուրքիային և Ռուսաստանին մատակարարվող գազի գնից:

No comments: