Panorama.am. 13-1-2011- «Հրապարակը» մեջբերում է արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանի խոսքը, ով նկատի ունենալով Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը` գտնում է, որ ընդհանրապես աշխարհում այնպիսի պրոցեսներ են տեղի ունենում, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ: «Մենք միշտ նշում ենք, որ Կոսովոյի անկախության նախադեպով ազգերի ինքնորոշման խնդրում աշխարհում նոր փուլ է սկսվել,- ասում է Դ. Բաբայանը,- և Հարավային Սուդանը դրա ևս մեկ օրինակն է»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment