
«Առավոտը» փոխանցում է. «ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աշոտ Ավոյանը, որը նաև «Աշտարակ-կաթ» ընկերության հիմնադիրն է, վարչապետի այն հայտարարության կապակցությամբ, թե 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում չպիտի հայտնվեն մարդիկ, որոնք զբաղվում են բիզնեսով՝ ասաց. «Դեմ չեմ այս գաղափարին:
Կարծում եմ, որ այդ դեպքում ԱԺ-ն կարող է ավելի լավը լինել: Մեր քաղաքական կյանքում երևի դա պատմական փուլ էր, երբ գործարարները մտան խորհրդարան՝ գուցե իրենց շահերը պաշտպանելու, գուցե նաև քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար, իսկ գուցե նաև կուսակցություններն ունեին նրանց կարիքը: Չեմ բացառում այս տարբերակներից որևէ մեկը»:
No comments:
Post a Comment