Report.am. 13-1-2011- ԱՄՆ-ի հայ համայնքի առաջնորդները կոչ են արել ամերիկահայությանը եւ հայամետ քաղաքական գործիչներին` արշավ սկսել Ադրբեջանում Մեթյու Բրայզայի դեսպան նշանակվելու դեմ: Հակընդդեմ արշավը սկսել են Կալիֆոռնիայում: Ամերիկահայերն արդեն նամակ են ուղարկել կոնգրեսականներ Բարբարա Բոկսերին եւ Ռոբերտ Մենենդեսին: Հիշեցնենք, որ այս երկու կոնգրեսականները Սենատի 111-րդ նստաշրջանի ժամանակ դեմ են հանդես եկել Բրայզայի թեկնածության դեմ: Հայ համայնքը նաեւ կոչ է արել Սենատին` հարցը ներառել առաջնայինների շարքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեթյու Բրայզային նշանակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Սակայն Կոնգրեսը նույնպես պետք է հաստաի Բրայզայի թեկնածությունը մեկ տարվա ընթացքում, այլապես Օբամայի որոշումը կկորցնի ուժը եւ Բրայզան ետ կկանչվի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment