Thursday, January 13, 2011

Էրդողանն անընդունելի է համարում հայամետ կոնգրեսականի վրա հարձակումը

HayNews.am. 13-11-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում տեղի ունեցած զանգվածային մարդասպանության զոհերի հետ: Էրդողանն «իր խորին ցավակցությունն է» հայտնել զոհերի ընտանիքներին:
Անդրադառնալով ծանր դրությամբ հիվանդանոցում գտնվող հայամետ կին կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսին՝ Էրդողանն «անընդունելի է» համարել հարձակումը խորհրդականի վրա:

No comments: