News.am. 15-1-2011- Թուրքիայի նոր սահմանադրությունը գրելու է ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով կառավարության ծրագրերը՝ փոխելու 1982թ ռազմական խունտայի կողմից ընդունված սահմանադրությունը, գրում է «Today’s Zaman»-ը:Ելույթ ունենալով թուրք լրագրողների առջեւ, որոնք ուղեկցում էին վարչապետին Քաթար կատարած այցի ընթացքում, Էրդողանը մի շարք հարցերի է անդրադարձել, այդ թվում՝ նոր սահմանադրությանը:
Էրդողանը հայտարարել է, թե արդեն սկսվել է դրա մշակման աշխատանքը: Նա հայտարարել է. «Այդ սահմանադրությունը չի գրվելու սահմանադրական փորձագետների կողմից: Այդ Սահմանադրությունը գրվելու է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, երիտասարդության, կանանց, տնտեսագետների եւ սոցիոլոգների կողմից»:
Թուրքիայի վարչապետը հայտնել է նաեւ, որ քաղաքացիական հասարակության որոշ խմբեր արդեն սկսսել են իրենց ավանդը ներդնել սահմանադրությա մշակման գործում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment