Tert.am. 17-1-2011- «Իմ տպավորությունը Էդվարդ Նալբանդյանի ասուլիսից այն էր, որ այդ ասուլիսը ժէկի պետի ասուլիս էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով անցած արտաքին քաղաքական տարվան։ Արզումանյանը նշեց, որ անցած տարին ամփոփելիս Հայաստանի արտգործնախարարը ներկայացնում էր, թե Հայաստանի պաշտոնյաները քանի երկիր են այցելել, քանի պաշտոնյա է եկել մեր երկիր:
«Ժէկի պետն էլ է ասում՝ տարին ամփոփել ենք, երեք կուբամետր բան ենք թափել, այսքան ասֆալտ ենք թափել, այսքան տանիք ենք վերանորոգել...»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանը պետություն է և նորմալ է, որ մեր երկրի պաշտոնյաները պետք է այլ երկրներ այցեր կատարեն կամ մեր երկիր պետք է պաշտոնյաներ գան:
Արտաքին քաղաքականության բնագավառում նախաձեռնված բոլոր քայլերը, Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, անցած տարի նահանջ են ապրել: Մասնավորապես, ըստ Արզումանյանի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հայտնի ֆուտբոլային դիվանագիտությունը, որը գովերգվել էր, անցած տարի կասեցվեց հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացի առկախմամբ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, նախկին դիվանագետի խոսքով, այս հարցում իմիտացիոն իրավիճակ ստեղծվեց, շարունակվեցին երկու երկրների ղեկավարների ձևական հանդիպումները:
«Ցավոք, Հայաստանի արտգործնախարարությունը փիար կամպանիային բնորոշ գործառույթներով է զբաղվում»,- շարունակեց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ մեր երկրում «ահավոր երևույթներ են կատարվում» և Հայաստանի արտգործնախարարությանը հանձնարարված է միջազգային ասպարեզներում դրանք որպես դրական ներկայացնել: Միաժամանակ, նախկին դիվանագետը նշեց, որ ի թիվս այլ խնդիրները, շարունակում են անտեսված մնալ Հայաստանի մասին ԵԽԽՎ բոլոր բանաձևերը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նախկին դիվանագետը նշեց, որ ինքը կողմ է հարաբերությունների կարգավորմանը, բայց ինչ վերաբերում է Արձանագրություններին, ապա դրանք չմտածված փաստաթղթեր էին, որոնք մշակվել էին դրսում, անգամ դրանց տեքստերը գրվել էին Վաշինգտոնում: «Կարծում եմ՝ ֆուտբոլային դիվանագիտություն կոչված բլեֆն ավարտվեց»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ այժմ ժամանակն է, որ երկու երկրների ղեկավարները նստեն սեղանի շուրջ ու բանակցեն:
Ինչ վերաբերվում է անցած տարի կնքված հայ-ռուսական համաձայնագրին, որով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը, Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ նման համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ կողմերը միմյանց չեն վստահում:

No comments:
Post a Comment