Tert.am. 7-1-2011- ԵՄ-ն մերժել է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներն այցելելու Թեհրանի առաջարկը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:Նրա խոսքերով՝ եվրոպացի քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն այդ բնույթի օբյեկտներ դիտելով, քանի որ դա Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մենաշնորհն է: Այս առնչությամբ Էշթոնը նաև հույս է հայտնել, որ Թեհրանը գործակալության աշխատակիցներին թույլ կտա այցելել երկրի միջուկային օբյեկտները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշենք, որ իրանական միջուկային օբյեկտներն այցելելու առնչությամբ մի քանի օր առաջ իր գնահատականն է տվել նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը` իրանական միջուկային օբյեկտներ այցելությունն անվանելով «խորհրդավորությամբ պարուրված կախարդական շրջագայություն»: Մասնավորապես, Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ այդուհանդերձ օբյեկտներ այցելելուց հետո էլ անհնար կլինի ապացուցել իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Հիշեցնենք, որ միջուկային գործակալությունում Իրանի ներկայացուցիչն օրեր առաջ Ռուսաստանի, Չինաստանի և ԵՄ պատվիրակներին, ինչպես նաև գործակալության տեսուչներին հրավիրել էր այցելել երկրի միջուկային օբյեկտներ: Տեսուչների այցը կարող է տեղի ունենալ հունվարի 15-ին և 16-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment