Thursday, January 20, 2011

Իրանցի խորհրդարանականն Ադրբեջանին «սիոնիզմի ծառա» է անվանել

HayNews.am. 20-1-2011- Իրանցի պատգամավորն Ադրբեջանին անվանել է «սիոնիզմի ծառա»: Ինչպես փոխանցում է Fars գործակալությունը, Իրանի խորհրդարանի պատգամավոր Համիդ Ռասսաին Ադրբեջանին ներկայացրել է որպես «սիոնիստական լոբբիի հլու ծառա»՝ մեկնաբանելով ադրբեջանական իշխանությունների՝ դպրոցներում գլխաշորերի վերաբերյալ սահմանած արգելքը:
«Ամերիկացիներն Ադրբեջանում բազաներ ունեն, ազդում են Բաքվի որոշումների վրա, կրթական համալիրներում գլխաշորեր կրելու արգելքը սիոնիստական կնիք է կրում»,-նշել է Ռասսաին:

No comments: