Thursday, January 20, 2011

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Բաքու կժամանի փետրվարի սկզբին

Tert.am. 20-1-2011- Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Բաքու կժամանի փետրվարի սկզբին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝վկայակոչելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրը։
Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։
ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։
Բարաք Օբաման անցած տարեվերջին օգտվեց իր այդ իրավունքից՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելով Բրայզայի թեկնածությունը։
Սակայն եթե սենատորները մինչև Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի վերջը (2011թ նոյեմբեր–դեկտեմբեր) չհաստատեն Բրայզայի թեկնածությունը, ապա Օբամայի վերոնշյալ հրամանը կկորցնի իր ուժը։

No comments: