ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանը պատրաստ է վերանայել Հայաստանում 2011թ. հոկտեմբերին համապետական մարդահամարի անցկացմանը տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու հարցը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին։
Գևորգյանը ղեկավարում է մարդահամարի կազմակերպման և անցկացման հանրապետական հանձնաժողովը։
Փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և շնորհակալություն հայտնել տարբեր ոլորտներին Չինաստանի կառավարության կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նա տեղեկացրել է, որ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ մարդահամարի անցկացմանն արդեն ֆինանսական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն են հայտնել և երախտագիտություն է հայտնել չինական կողմին` խնդրին արագ արձագանքելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կճշտվի և չինական կողմին կփոխանցվի անհրաժեշտ տեխնիկական միջոցների ցանկը:
ՀՀ հերթական մարդահամարը հանրապետությունում կանցկացվի 2011թ.-ի հոկտեմբերի 12-21-ը։
Հայաստանի անկախության ձեռք բերելուց հետո առաջին մարդահամարն անցկացվել է 2001թ.-ի հոկտեմբերի 10-19-ը։ Ըստ այդ տվյալների, ՀՀ բնակչության թիվը 3,2 միլիոնից մի քիչ շատ է կազմել։ -0-

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment