Saturday, January 22, 2011

Արդյո՞ք Չավուշօղլուն չարաշահում է պաշտոնական դիրքը

1in.am. 21-1-2011- «Առաջին լրատվական»-ը երեկ գրել էր, որ Թուրքիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով ընդունելություն են կազմակերպել Ղրիմի թաթարների ազգային ասամբլեայի նախագահ Մուստաֆա Քիրիմօղլուի համար: Ընդունելությունը կազմակերպել էին թե' երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, թե' խորհրդարանի նախագահն ու այլ պաշտոնատար անձինք: Բոլորին է հայտնի, որ թաթարական գործոնը ավանդաբար թուրքերն օգտագործում են` այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունը տարածելու համար:
Տարօրինակ է, որ այս այցը նախորդում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Ուկրաինա: Ակնհայտ է, որ ուկրաինացիները ոգևորված չեն լինի թուրքերի այսպիսի քայլով: Եվ այն փաստը, որ ուկրաինացիները թաթարների ազգային կառույցների հետ խնդիրներ ունեն, իսկ թուրքական կողմը այսպիսի ընդունելություն է կազմակերպում, կարելի է եզրակացնել, որ Թուրքիան լուրջ խնդիրներ է լուծում Քիրիմօղլուին հրավիրելով Թուրքիա և Ուկրաինայից ստանալու բան ունի, իսկ Քիրիմօղլուին էլ կօգտագործի որպես ճնշման գործոն:
Այս պնդումը կրկնակի է ամրապնդվում այն փաստով, որ Անկարայում Քիրիմօղլուին այսօր ընդունում է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն: «Իրենց մարդուն» եվրոպական կառույցներում օգտագործելով` թուրքերը, փաստորեն, կոնկրետ խնդիր են դրել իրենց առջև: Մանավանդ որ` եվրոպացի պաշտոնյան իր ղեկավարած կառույցի անունից այսօր մեղադրել է Ոկրաինային Ղրիմի թաթարների հարցերը չլուծելու մեջ: Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ անցած սեպտեմբեր ամսին բարձրացրել է թաթարների հարցը Ուկրաինայում և շարունակելու է ապագայում էլ այս հարցը պահել ուշադրության կենտրոնում:

Մնում է սպասել հունվարի 24-25-ը Էրդողանի այցին Ուկրաինա և տեսնել, թե ինչ են ստացել թուրքերը` խաղարկելով այս գործոնը:

No comments: