Friday, January 21, 2011

Ստամբուլում կբանակցեն Իրանի միջուկային խնդրի շուրջ

Այսօր Ստամբուլում մեկնարկում է Իրանի միջուկային խնդրի շուրջ միջազգային «վեցյակի» բանակցությունների երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ «վեցյակի» կազմում են ՄԱԿ ԱԽ հինգ երկներ և Գերմանիան:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ռուսաստանյան պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը սպասվող քննարկումների առումով նշել է, որ «վեցյակի հանդիպումը կարող է կոնկրետ և երկարաժամկետ արդյունքների բերել»:
ՌԴ ԱԳ նախարարն, իր հերթին, նշել է, որ «լավ կլինի, եթե հաջողվի համաձայնեցնել հետագա աշխատանքների ծրագիրը»:

«Մեկ հանդիպումով բոլոր հարցերը լուծել անհնարին է, սակայն կարևոր է պայմանավորվել, թե ինչ է կոնկրետ քննարկվելու և որոնք են լինելու այդ քննարկման փուլերը», - ասել է Լավրովը:

No comments: