HayNews.am. 21-1-2011- Թուրքիա է ժամանել այդ երկրում Միացյալ Նահանգերի նորանշանակ դեսպան Ֆրանկ Ռիկարդիոնեն: Անկարայի «Էնենփողա» օդանավակայանում ճեպազրույց ունեցած ամերիկացի դեսպանը խոսել է միայն թուրքերենով, հայտնում է Radikal-ը:
Վերջինս լրագրողներին ողջունել է «Սարը սարին չի հանդիպի, մարդ մարդուն կհանդիպի» ասացվածքով, ապա սկսել պատասխանել լրագրողների հարցերին:
Միևնույն ժամանակ Ռիկարդիոնեին փորձել են ոչ այնքան «ջերմ ընդունելություն» ցուցաբերել Թուրքիայի երիտասարդական միության մի խումբ ակտիվիստներ, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել և փորձել են շարժվել ամերիկացի դեսպանի ուղղությամբ, սակայն նրանց կանգնեցրել են ոստիկանները:
Նշենք, որ Ռիկիարդիոնեն մինչ այս ևս Թուրքիայում աշխատելու փորձ ունի: Մասնավորապես, Պարսից ծոցի պատերազմից հետո եղել է Ադանայի մոտակայքում գտնվող ամերիկյան «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարի դիվանագիտական խորհրդականը, ապա նաև Անկարայում ԱՄՆ փոխդեսպան (1995-1999 թթ): Վերջինս եղել է նաև Եգիպտոսում և Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպանը, պաշտոն զբաղեցրել Բաղդադի ամերիկյան դեպսանատանը, համակարգել Իրաքում ամերիկյան զորքերի գործողությունները: Մինչ Անկարայում ԱՄՆ դեսպանը նշանակվելը, Ռիկարդիոնեն եղել է փոխդեսպան Աֆղանստանում:
Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությանը դեմ էին հանդես գալիս հայամետ կոնգրեսականները: Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով իր իրավունքից, Սենատի արձակուրդի ժամանակ Ռիկարդիոնեին հաստատեց դեսպանի պաշտոնում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment