«Լրագիր» 14-1-2011-«Որեւէ նախագահ նախկին քաղաքական գործիչ լինել չի կարող՝ անկախ նրանից, թե որ երկրի նախագահի մասին է խոսքը»,- news.am-ի փոխանցմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին հարցադրմանը։ Նրա խոսքով, դե յուրե լինելով քաղաքականությունից դուրս, նախկին նախագահները մշտապես ականջալուր են հասարակական-քաղաքական խնդիրներին եւ ջանում են իրենց մասնակցությունն ունենալ դրանց լուծման հարցում։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա, Վ. Խաչատրյանի ասելով՝ «Ռոբերտ Քոչարյանը հրապարակային քաղաքականության դաշտ կիջնի, թե ոչ՝ պայմանավորված է լինելու տասնյակ պարամետրերով։ Բայց այն, որ դա կարող է լինել, եւ դրա հավանականությունը բավական լուրջ է՝ միանշանակ է»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment