News.am. 12-11-2011- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, նոյեմբերի 11-ին, Բաքվում հանդիպում է ունեցել Իսրայելի ազգային ենթակառուցվածների նախարար Ուզի Լանդաունի հետ, հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ կա մեծ ներուժ ավելի սերտ համագործակցության համար: Այդ նպատակով շեշտվել է փոխադարձ հետաքրքրությունների կարեւորությունը: Կողմերը ընդգծել են տնտեսության, առեւտրի, ագրարային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը:
Մամեդյարովը իսրայելական կառավարության ներկայացուցչին տեղեկություններ է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ընթացող բանակցությունների մասին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության ապահովման հարցեր:
Ավելի ուշ Լանդաուին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Թուրան»-ը նշում է, որ Իսրայելի դեսպանի այցը տեղի է ունենում Իրանի եւ միջազգային կազմակերպությունների լարված հարաբերությունների քողի ներքո` կապված Իրանի միջուկային ծրագրերի հետ:
«Պաշտոնական Թեհրանը դժկամությամբ է վերաբերվում իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին: Վերջին ժամանակներս Անկարայի եւ Թել-Ավիվի միջեւ հարաբերությունների լարումից հետո, վտանգի տակ դրվեցին նաեւ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Այդուհանդերձ, Ադրբեջանը եւ Իսրայելը ակտիվորեն համագործակցում են ռազմարդյունաբերության եւ էներգետիկ ոլորտներում: Իսրայելը ադրբեջանական նավթի հիմնական սպառողներից է»,-գրում է «Թուրանը»:

No comments:
Post a Comment