Friday, January 7, 2011

Ալիեւն իր լրագրողներին սողանքի վրա է բնակեցնելու

News.am. 6-1-2011- Չէին հասցրել ադրբեջանցի լրագրողներն ուրախանալ իրենց կաշառելու` ադրբեջանական իշխանությունների հերթական փորձից, երբ «տոնը» փչացրին:
Ինչպես հայտնել են Բաքվի քիչ թե շատ անկախ լրատվամիջոցները, իշխանությունները որոշել են լրագրողներին հատկացվելիք շենքերը կառուցել սողանքներից վնասված տարածքներում: ԶԼՄ-ների զարգացման աջակցության պետական հիմնադրամի ղեկավար Վուղար Սաֆարլին APA-ին տված հարցազրույցում յուղ է լցրել կրակի վրա` տվյալ տեղեկատվությունը «շշուկներ» որակելով, բայց եւ անհրաժեշտ հերքումներ չներկայացնելով:
Միեւնույն ժամանակ լրագրողների համար նախատեսված շենքերի նախագծային աշխատանքներն ավարտվել են:
Նշենք, որ շենքերը կառուցվելու են պետական ֆինանսավորմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ: Պետբյուջեի պահուստային ֆոնդից շենքերի համար 6 մլն դոլար է հատկացվելու:

No comments: