Friday, January 7, 2011

Իրանում լրտեսական սարքավորումներով ձերբակալված ԱՄՆ քաղաքացին 55-ամյա Խալլ Թալայանն է

Հայտնի է դարձել Իրանում ձերբակալված ԱՄն քաղաքացու անունը, ով Հայաստանից անցել է Իրան եւ մուտքի արտոնագիր չի ունեցել:
Իրանական Fars գործակալության փոխանցմամբ, դա 55-ամյա Խալլ Թալայանն է: Իրավապահները խուզարկության ընթացքում նրա մոտից իբր «լրտեսական սարքավորումներ» են հայտնաբերել, իսկ նրա բերանում ձայնագրող սարք է եղել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ձերբակալվածը հրաժարվել է վերադառնալ Հայաստան, պնդելով, որ այստեղ նրան իբր մահացու վտանգ է սպառնում:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Իրանցի սահմանապահները ձերբակալել են Միացյալ Նահանգների մի քաղաքացուհու, ում մեղադրում են լրտեսության մեջ: Կինը ձերբակալվել է Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Նորդուզ բնակավայրում:

No comments: