Sunday, January 2, 2011

Today’s Zaman. Թուրքիա - Ադրբեջան, Ռուսաստան - Հայաստան. 2010-ի արդյունքները

News.am. 1-1-2011- Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կապերի աճը շարունակվեց նաեւ 2010 թվականին: Գերիշխող դարձավ էներգետիկ ոլորտի համագործակցությունը, գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Ռուսաստանի հետ Թուրքիայի առեւտրի ծավալը գերազանցեց Գերմանիայի ցուցանիշը: Ամեն տարի Թուրքիա է այցելում մոտ 3 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ: Երկու երկրները ստորագրեցին վիզայի վերացման մասին պայմանագիրը: Թուրքիան արտաքին սպառնալիքների ցուցակից հանեց Ռուսաստանը: Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրեցին Մերսինում առաջին թուրքական ատոմակայանի շինարարություն համաձայնագիր:
Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն ամբողջովին ձախողվեցին, ինչի շնորհիվ որոշակիորեն բարելավվեց իրադրությունն Ադրբեջանի հետ: Թուրքիան ու Հայաստանը հարյուրամյակներով ձգվող ատելությունը հաղթահարելու ձգտումով ստորագրեցին երկու արձանագրություններ, սակայն դրանք կյանքի կոչելու համար երկրներին չհաջողվեց դրսեւորել անհրաժեշտ քաղաքական կամք:
Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում այս տարիների ամենամեծ ձեռքբերումը բնական գազի առաքման երեք համաձայնագրերն են, նաեւ ադրբեջանական գազի տարանցման վերաբերյալ Թուրքիայի քաղաքականությունը: Գազի ստույգ գինը գաղտնի է պահվում, սակայն թուրքական պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, նոր գները համապատասխանում են շուկայական գնանշումներին եւ շատ չեն տարբերվում նախկին 120 դոլարից:
Ադրբեջանի հետ մյուս կարեւոր պայմանագիրը օգոստոսի 16-ին Գյուլի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրած երկու երկրների ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին պայմանագիրն է: Հայաստանն ու Ռուսաստանն էլ ստորագրել էին Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը մինչեւ 2049 թվականը երկարաձգելու մասին համաձայնագիր:

No comments: