Monday, January 3, 2011

WikiLeaks. Իսրայելը կարող է հարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի օգնության

Իսրայելն ունակ է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին նաեւ առանց ԱՄՆ-ի օգնության: Այս մասին հայտարարել ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը դեռեւս փետրվարի 8-ին Ֆրանսիայի պաշտպանության նախկին նախարար Էրվե Մորենի հետ հանդիպման ժամանակ: Այս տեղեկությունը հրապարակել է WikiLeaks կայքը:
Պատասխանելով իր ֆրանսիացի գործընկերոջ հարցին, թե կարո՞ղ է Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության հարվածել Իրանին, Գեյթսն ասել է, որ չգիտի, թե արդյոք, նման գործողությունը հաջող կանցնի, բայց Իսրայելը ունակ է նման գործողություն կատարելու:
Միաժամանակ, ըստ WikiLeaks-ի, Գեյթսը կարծում է, որ անհրաժեշտություն չկա գերագնահատել Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության նշանակությունը:
Ամերիկացի նախարարի կարծիքով, «որեւէ երկրի կողմից կոնվենցիոնալ հարվածն, ընդամենը կհետաձգի Իրանի միջուկային ծրագրի իրագործումը ոչ ավելի, քան 3 տարով»: Ավելին, եթե նման սցենարն իրականություն դառնա, «դա Իրանի ժողովրդի համար միավորող գործող կդառնա եւ կուժեղացնի այդ երկրին՝ ընդդեմ Արեւմուտքի»:

No comments: