Monday, January 3, 2011

WikiLeaks-ը հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստաթուղթ է հրապարակել

HayNews.am. 3-1-2011- WikiLeaks սկանդալայինկայքը հայ-թուրքական արձանագրությունների մասին փաստաթուղթ է հրապարակել: Ըստ կայքի հրապարակումների, մինչև ԱԳ նախարարների կողմից Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը, Շվեյցարիայում ԱՄՆ դեսպան Դոնալդ Բեյերը նամակ է ուղարկել պետքարտուղարություն, որտեղ հայտարարել է, թե գործընթացում Շվեյցարիայի և երկրի արտգործախարար Կալմի-Ռեյի մասնակցությունը միջազգային մեծ աջակցություն կբերի: Այս մասին հայտնում է Արևմտյան Ամերիկայի ՍԴՀԿ Massispost կայքը:
<<Ես և Բեռնի դեսպանատան մեր աշխատակիցները մեծապես ուրախ ենք, որ Շվեյցարիան մասնակցում է արձանագրությունների ստորագրման և հարաբերությունների կարգավորման աշխատանքներին, որը եվրատլանտյան անվտանգությանը մեծ օգուտ կբերի>>,-ասված է Շվեյցարիայում ԱՄՆ դեսպան Դոնալդ Բեյերի նամակում:
ԱԳ նախարար Կալմի-Ռեյի մասնակցությունը, ըստ դեսպանի, միայն բարձրացնում է գործընթացի միջազգային հեղինակությունը, քանի որ վերջինս մեծ ներդրում է ունեցել Իրանի, Կոսովոյի և բազմաթիվ ճգնաժամային հարցերի լուծման մեջ:
Հիշեցնենք, որ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները առկախվեցին ՀՀ ԱԺ-ում այն բանից հետո, երբ թրքական կողմը բազմաթիվ նախապայմաններ սկսեց առաջ քաշել` այդ թվում և ԼՂ հիմնախնդիրը:

No comments: