Monday, February 14, 2011

Իրանը Հայաստանին օրեկան 1.5 մլն լիտր բենզին և դիզելային վառելիք կմատակարարի

PanARMENIAN.Net - Երևանը և Թեհրանը փետրվարի 12-ին պայմանավորվածության են հանգել Հայաստանին 1.5 լիտր բենզին և դիզելային վառելիք տրամադրելու մասին: «Ըստ համաձայնագրի, Իրանն ամեն օր Երևան է արտահանելու 750 հազար լիտր բենզին և 750 հազար դիզվառելիք»,- մեջբերում է Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Ալիրեզ Զեյգամիին farsnews.net-ը:
Այդ մասին նա ասել է Թեհրանում ՀՀ բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Բացի դրանից, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնումը էներգետիկ և գազային ոլորտներում:

No comments: