Monday, February 14, 2011

Ունիկում. Աղջիկը 26 մատներով

News.am. 14-2-2011- Մյանմարի 1 տարեկան մի բնակչուհի կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Լեյ Յադի Մինը 26 մատ ունի` 12-ը ձեռքին, յուրաքանչյուրի վրա 6-ական մատ, եւ 14 մատ ոտքերին, յուրաքանչյուրի վրա` 7-ական մատ:
Լեյ Յադի Մինը բնակվում է մոր եւ քրոջ հետ` Յանգոնի հարավային արվարձանում:
Պարզվել է, որ մյանմարցի աղջիկը շատ մրցակիցներ ունի: Այժմ Գինեսի ռեկորդների գրքում են 5 եւ 15 տարեկան հնդիկ տղաներ, որոնք ունեն 12 մատ ձեռքերին եւ 13 մատ ոտքերին, նաեւ Հնդկաստանի մի բնակիչ` ոտքի 16 մատներով, գրում է «Սինհուան»:

No comments: