Tuesday, February 15, 2011

«Իրավունք». Հայաստանի ցանկացած քաղաքացի կկարողանա մոտ 20 րոպեում ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն

Tert.am. 15-2-2011- Եվ ահա այս տարվա փետրվարի 5-ից ուժի մեջ մտան «Մաքսային օրենսգրքում» կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ վրացական համարանիշով ավտոմեքենաների տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ 15-օրյա ժամկետով, ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները....
Խնդիրը միայն այս կողմից չէ, որ տագնապ է հարուցում։ Իրենց ներքին շուկան Հայաստանի բնակիչների համար բաց պահելու նպատակով Վրաստանի իշխանությունները բավական խորամանկ քայլի են դիմում. որոշել են պարզեցնել Վրաստանի քաղաքացիության տրամադրման գործընթացը։ Այդ կերպ Հայաստանի ցանկացած քաղաքացի կկարողանա մոտ 20 րոպեում ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն։ Բանն այն է, որ բողոքող ավտովարորդների մոտ սկսել էր մի գաղափար հասունանալ` հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, ձեռք բերել վրացականը և արդեն որպես օտարերկրացի Հայստանում վարել իր վրացական համարանիշներով ավտոմեքենան։

No comments: