Tuesday, February 15, 2011

ՆԱՏՕ-ն չի մասնակցելու ԼՂ հակամարտության լուծման գործընթացին. Ապատուրայ

Panorama.am. 15-2-2011- Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«ՆԱՏՕ-ն չի տեսնում իր դերակատարությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում, չնայած երկու երկրների միջև ընթացիկ հարաբերությունները մտահոգում են մեզ», - հայտարարել է Ապատուրայը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ներգրավվել հարավօսական ու աբխազական հակամարտություններին ևս:

No comments: