Առաջիկայում Բաքվում կայանալու է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, ով, սակայն, կոնկրետ ժամկետներ չի նշել:Դեսպանը նկատել է, որ նիստը կայանալու է նախապատրաստական աշխատանքներից հետո: «Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս այդ նիստին: Բաքու կժամանի Թուրքիայի վարչապետը: Դիվանագետներն աշխատում են նախապատրաստական աշխատանքներից հետո»,- հաղորդել է ANS PRESS-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment