Tuesday, February 1, 2011

Էներգախնայող լամպերը վտանգավոր են կանանց համար

Report.am. 31-1-2011- Էներգախնայող լամպերը, որոնք կապտավուն լույս են արձակում, նկատելի չափով մեծացնում են կանանց մոտ կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել իսրայելյան գիտնականները: Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Աբրահամ Հաիմը նշում է, որ թեեւ դեղին լույս արձակող սովորական լամպերը նույնպես անվտանգ չեն, բայց կապույտները հատկապես սպառնալիք են կանանց համար: Նման հայտարարություն անելուց առաջ գիտնականների խումբն ուսումնասիրել է 1679 կնոջ: Ուսումնասիրությունները պարզել են, որ այդ լույսի տակ քնող կանանց մոտ քաղցկեղի առաջացման վտանգը 22 տոկոսով մեծ է: Պարզվել է նաեւ, որ երկնագույն լույսը մեծացնում է տագնապայնությունը եւ արագացնում զարկերակի ռիթմը: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ էներգախնայող լամպերի արձակած լույսը շատ հեռու է բնականից:

No comments: