Wednesday, February 16, 2011

Խոսքի ազատության մասին խոսելով` Անկարան ձերբակալում է լրագրողներին. ԱՄՆ դեսպան

HayNews.am 16.02.2011: Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանն ու Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը հեռակա բանավեճ են ունեցել: Լրագրողների հետ զրույցում Անկարայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ֆրանկ Ռիկարդիոնեն, անդրադառնալով «Կռան» (Balyoz) հեղաշրջման գործին և OdaTV կայքի խմբագրի ձերբակալությանը, հայտարարել էր, որ «Թուրքիայում պետք է պահպանվի խոսքի ազատությունը»:
«Մի կողմից Թուրքիայում խոսում են խոսքի ազատության մասին, մյուս կողմից ձերբակալում լրագրողների»,-նշել էր Ռիկարդիոնեն:
Վերջինիս հայտարարությանը հետևել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքի պատասխանը: «Դեսպանները մեր ներքին գործերին չեն կարող խառնվել, սահմաններ գոյություն ունեն»,-ամերիկացի դեսպանին հեռակա կարգով պատասխանել է թուրք կուսակցականը:
Հետաքրքիր է, որ սա վերջերս Անկարայում նշանակված ամերիկացի դեսպանի առաջին կոշտ հայտարարությունն է Թուրքիայի հասցեին:

No comments: