Wednesday, February 16, 2011

Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է Իրանին. Մհեր Բաղդասարյան

Tert.am. 16-2-2011- Իրանագետ Մհեր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որին առնվազն ձեռնտու է Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը, Ադրբեջանին տարածքների զիջման բացառումը ու հետագայում՝ նաև Արցախի անկախացումը։
Նա նշեց, որ ի դեմս Ադրբեջանի՝ Իրանը տեսնում է մրցակից պետություն, որը նաև իրենից տարածքներ վերցնելու նկրտումներ ունի, հետևաբար, բնական է, որ Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը և հետագայում՝ նաև անկախացումը բխում է Իրանի շահերից ևս։
«Արցախի անկախության հռչակումը նշանակում է Ադրբեջանի ամբողջական դիվանագիտական պարտությունը, որը կարող է բերել նույնիսկ հեղափոխության։ Այդ դեպքում Իրանը հնարավորություն կունենա այնտեղ իսլամիստական ուղղվածությունն ու ազդեցությունը մեծացնելու համար։ Ադրբեջանն էլ է զգում, որ իսլամիստական ծայրահեղականները երկրի ներսում ակտիվանում են, և մեծանում է հակաիրանական հիստերիան»,– պարզաբանեց իրանագետը։

No comments: