Wednesday, February 2, 2011

Կառլ Համիլթոն. «ԼՂ հակամարտությունում պետք չէ հույսը դնել Եվրոպայի վրա»

Diplomat.am. 1-2-2011- Եվրամիությունը կարող է օգնել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների լուծման հարցում` օգտագործելով սեփական միջոցները, սակայն չարժե հույսը դնել միայն այդ կառույցի վրա, - հայտարարել է շվեդական խորհրդարանի եվրոպական հարցերով կոմիտեի ղեկավար Կառլ Համիլթոնը:

«Կարծում եմ, որ ԵՄ-ն կարող է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում` օգտագործելով իր հնարավորությունները, քանի որ տվյալ ենթատեքստում եվրոպական երկրները միասնական դիրքորոշում են զբաղեցնում, ինչը ստանդարտային չի համարվում եվրոպական արտաքին քաղաքականության համար», - ասել է Համիլթոնը` հավելելով. “Սակայն Հարավային Կովկասի երկրների կառավարությունները չպետք է հույսը դնեն միայն ԵՄ-ի վրա, և մտածեն, որ «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցելու մեջ Եվրամիության շահագրգռվածությունը ազատում է նրանց` սառեցված հակամարտությունների լուծման հարցում ինքնուրույն գործողություններից:

«Խնդրի լուծումը պետք է բխի հենց կառավարություններից: Այն, որ ԵՄ-ն ցանկանում է բարի դրացիական հարաբերություններ հաստատել, չի նշանակում, որ նրանք կարող են հանգիստ լինել և հակամարտությունների լուծման մեջ հույսը դնել բացառապես ԵՄ-ի մասնակցության վրա», - ասել է Համիլթոնը:

Շվեդ խորհրդարանական գործչի կարծիքով, տարածաշրջանային երկրներից ոչ մեկը չպետք է մտածի, որ ԵՄ-ն օժտված է լիարժեք ուժով, որպեսզի վերջ դնի տարածաշրջանում առկա հակամարտություններին` ներառյալ ԼՂ հակամարտությունը:

No comments: