Friday, February 18, 2011

Թուրքական ընդդիմադիր կայքի սեփականատերն ու գլխավոր խմբագիրը կալանավորված են

Tert.am. 18-2-2011- Դատարանը որոշում է կայացրել օրեր առաջ Ստամբուլում ձերբակալված Oda TV կայքի սեփականատար, Hurriyet օրաթերթի հոդվածագիր Սոներ Յալչընի, գլխավոր խմբագիր Բարըշ Փահլիվանի և լուրերի բաժնի տնօրեն Բարըշ Թերքօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել կալանքը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլում թուրք իրավապահները «Էրգենեքոնի» գործի առնչությամբ իրականացվող հետաքննության շրջանակում խուզարկությունն էին իրականացրել ընդդիմադիր հայացքներով հայտնի Oda TV լրատվական կայքի խմբագրության շենքում և կայքի ղեկավարության բնակարաններում։
Մինչ ընթանում էին խուզարկությունները, դատարանը հրահանգել էր ձերբակալել Oda Tv–ի սեփականատեր Սոներ Յալչընին, գլխավոր խմբագիր Բարըշ Փահլիվանին, լրատվական բաժնի ղեկավար Բարըշ Թերքօղլուին և խմբագիր Այհան Բոզքուրթին։

No comments: