Ուսումնասիրելով «Միջազգային ճգնաժամային խմբի»`/ICG/ «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցը` ակամայից հանգում ես այն եզրակացության, որ այն գրվել է բացառապես նպատակ ունենալով համոզել Հայաստանին «մեղմացնել» դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում:
Հայտնի է, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումները բանակցային գործընթացում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այն մասով, որով ԼՂՀ-ն լիազորել է նրան: Սակայն, խաղաղարար գործընթացի բոլոր գործող անձինք, ինչպես նաև հասարակական հատվածը, որը շահագրգռված է ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության խաղաղ կարգավորման մեջ, այդ թվում նաև ICG-ին, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ վերջին խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է ԼՂՀ ժողովրդին ու իշխանություններին:
Այլ հարց է` ինչքանով է օբյեկտիվ այն զեկույցը, որը գրվել է Լեռնային Ղարաբաղից հազարավոր կիլոմետրեր հեռու, իսկ զեկույցի հեղինակները ոչ մի անգամ, թեկուզ քաղաքավարության համար, չեն այցելել ԼՂՀ: Էլ չխոսելով այն բանի մասին, որ վերջին ժամանակներս «Միջազգային ճգնաժամային խմբի« եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հաստատվել է Ստամբուլում, որտեղ, հիմք ընդունելով ԶԼՄ-ի հրապարակումներն ու հաճախ իրականությունից կտրված տեղեկությունները, խորհուրդներ է տալիս հակամարտության կողմերին: Չէ որ նույնիսկ մեկ անգամ այցելելով ԼՂՀ, ոչ միայն կարելի է ըմբռնել հակամարտության էությունը, այլև համոզվել հանրապետության կայացած լինելու և կենսունակության մեջ:
Փաստորեն, ICG-ին առաջարկում է լուծել հակամարտության հետևանքները, այլ ոչ թե բուն հակամարտությունը, ինչը կողմերի հասարակությունների միջև ծայրահեղ լարվածության պայմաններում կրակի վրա յուղ է լցնում: Սաբինա Ֆրեյզերը, միգուցե առանց գիտակցելու, նոր ճգնաժամային իրավիճակ է ստեղծում, ինչին էլ հենց ձգտում է ադրբեջանա-թուրքական տանդեմը, որպեսզի, օգտվելով աղմուկից, փորձի լուծել հարցը իր ձևով: Պատահական չէ, որ Ֆրեյզերը Անկարային է վերագրում տարածաշրջանում հիմնական կարգավորողի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդի դերը: Այնպես որ, «Միջազգային ճգնաժամային խմբին» տեղին է անվանել «Ճգնաժամերի ստեղծման խումբ»:
Անշուշտ, Արցախում կիսում են ՄՃԽ-ի անհանգստություններն առ այն, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, և որ այն ամբողջ տարածաշրջանի համար աննախադեպ կործանարար հետևանքներ է ունենալու: Սակայն, նմանատիպ զեկույցներում հարկ է նշել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակների կոնկրետ մեղավորներին: Շփման գծում առկա լարվածությունը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակամետ քաղաքականության արդյունքն է: Ադրբեջանում սաստկացող ռազմական հռետորաբանության և ռազմատենչ տրամադրությունների աճի պայմաններում անհասկանալի է արտասահմանյան պետությունների միջնորդների և ներկայացուցիչների մեղմ դիրքորոշումը, որոնք արդեն վաղուց պետք է վճռականորեն դատապարտեին նախագահ Ալիևին` կոչ անելով նրան հրաժարվել սպառնալիքների քաղաքականությունից և բանակցությունների սեղանի շուրջ նստել հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: ՄՃԽ առաջարկությունները, ցավոք, չեն կարող լուծել սկզբունքային տարաձայնությունները: Մանր զիջումների մարտավարությունն ագրեսիվ կողմի օգտին պարզապես կբորբոքի նրա ախորժակը:
Պատերազմին պետք է հակադրել ոչ թե շրջանակային համաձայնության ստորագրումը և այլ կիսամիջոցներ, այլև ԼՂՀ ճանաչումը: Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության ստորագրման արագացումը, առանց նրա բոլոր հիմնական դրույթների մանրակրկիտ ուսումնասիրման, « դանդաղ գործողության ական» կդառնա ամբողջ խաղաղարար գործընթացի համար:
Ներկա իրավիճակում անհրաժեշտ է ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական բնույթի վստահության միջոցների արագ իրականացում: Միջազգային հանրությունը պետք է անմիջական հարաբերություններ հաստատի Լեռնային Ղարաբաղի հետ: ԼՂՀ ինտեգրումը միջազգային գործընթացներին գրեթե այն միակ գործիքն է միջազգային հանրության արսենալում` հակազդելու նոր պատերազմի տանող իրավիճակին: Միջազգային հանրության կողմից ԼՂՀ անտեսումը հօգուտ Ադրբեջանի պարզապես ուժեղացնում է վերջինիս վստահությունն առ այն, որ նա նոր ագրեսիայի իրավունք ունի:
Միջազգային հանրությունը չպետք է կրկնի 1990-ական թվականների սկզբին կատարած սխալը, երբ Ադրբեջանի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի համանման իրավունքի մերժումը ընկալվեցին Ադրբեջանի կողմից որպես քարտ-բլանշ ԼՂՀ դեմ լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելու և նրա ժողովրդի կամքը ճնշելու համար: Արդյո՞ք ժամանակը չէ դասեր քաղել անցյալից:
ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայություն

No comments:
Post a Comment