Friday, February 18, 2011

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս իր զբոսաշրջիկներին այցելել Ադրբեջան

Ֆրանսիայի արտգործնախարարության կայքը ներկայացրել է զբոսաշրջության թեմայով խորհրդատվական բնույթի հոդված, որում իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան այցելելուց:
Այս մասին տեղեկացնում է Huliq.com ամերիկյան կայքը` հղում անելով «Diplomatie.gouv.fr» Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական կայքին:

Զբոսաշրջության խորհրդատուն զգուշացնում է արևմուտքի զբոսաշրջիկներին, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրեդիտ քարտերի օգտագործումը ռիսկային է, ինչպես նաև` խորհուրդ է տրվում զգուշավոր լինել Բաքվի ոստիկանների հետ շփման հարցում, քանի որ վերջիններս շատ անգամ ոստիկանի համազգեստ հագած հանցագործներ են լինում:

«Բաքվում կրեդիտ քարտեր օգտագործելիս խորհուրդ է տրվում ամեն օր հետևողականորեն ստուգել քարտի գումարը` համոզվելու համար, որ այն չի պակասել: Բացի այդ` Ադրբեջանի մայրաքաղաքում շատ տարածված են գիշերային խուլիգանությունները, որոնց հիմնական զոհը հենց արևմուտքից ժամանած զբոսաշրջիկներն են: Զբոսաշրջիկների կամ Բաքվում բնակվող արտասահմանցիների փաստաթղթերը ստուգելիս ադրբեջանցի ոստիկաններն անպայման փոքրիկ թերություններ կգտնեն զբոսաշրջիկի ժամանակավոր բնակության վայրը հաստատող փաստաթղթում և կփորձեն ահռելի գումարներ շորթել այդ թերություններն անտեսելու համար»,-գրում է կայքը:

Ֆրանսիայի արտգործնախարարության զբոսաշրջության հարցերով խորհրդատուները զգուշացնում են, որ այն զբոսաշրջիկներն, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ և իրենց անձնագրերում կա Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու կնիքը, Ադրբեջանի տարածքում հայտնվելուն պես կարող են ձերբակալվել:

No comments: