Wednesday, February 2, 2011

Ադրբեջանում հակահայկական և հակաիրանական հերթական ցույցն է եղել

HayNews.am. 2-2-2011- Այն, որ Ադրբեջանում հակահայկական հիսթերիան եղել և մնում է պետական բարձր հոգածության տակ, նորություն չէ ոչ մեկի համար: Սրան, սակայն, գումարվել է նաև հակաիրանական տրամադրությունները, որոնք կարծես թե նույնպես հովանավորվում են կառավարական շրջանակներից: HayNews.am-ն հայտնել էր, որ երեկ Ստամբուլում տեղի է ունեցել «բողոքի» հավաք` ուղղված Հայաստանի և Իրանի դեմ: Այն ասյօր իր տրամաբանական շարունակությունն է գտել Բաքվում` Իրանի դեսպանատան մոտ: Հավաքված մի քանի տասնյակ անձինք հայտարարել են, թե «Իրանում խախտվում են ադրբեջանցիների իրավունքները, ինչպես նաև այդ երկիրը խառնվում է Ադրբեջանի ներքին գործերին»: Այս ամենի հետ մեկտեղ, բնականաբար, ազերիները չեն մոռացել մեր մասին: Նրանք «բարկացել են». թե ինչու՞ են Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարիդրացիական:

No comments: