Tuesday, February 1, 2011

Ռուս փորձագետ. Երեւանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը

News.am. 1-2-2011- Հայաստանը պետք է համարձակվի եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:
«Իսկ ինչի՞ց պետք է վախենա Հայաստանը»,- հարցնում է փորձագետը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը, օրինակ ճանաչել է Հարավային Օսիան եւ Աբխազիան՝ չնայած միջազգային «աղմուկին»:
Նա նշել է, թե Երեւանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը՝ մինչեւ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսումը, իսկա այդ դեպքում օրինական իրավունք կունենա ռազմական օգնություն ցուցաբերել ԼՂՀ-ին: Ընդ որում փորձագետը հավանական է համարել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, քանի որ ԼՂՀ-ն կայացած պետություն է:

No comments: