Tuesday, February 1, 2011

Ադրբեջանում ուժեղացրել են Հոսնի Մուբարաքի արձանի պաշտպանությունը

Tert.am. 1-2-2011- Բաքվից ոչ հեռու գտնվող Խիրդալան քաղաքում ոստիկանությունն ուժեղացրել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանի պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է ANS հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվել են այն բանից հետո, երբ ադրբեջանական ընդդիմությունը կոչ է արել հանել այդ արձանը. «Մինչդեռ Եգիպտոսի ժողովուրդը ձգտում է գահընկեց անել իր բռնապետին, մեզ մոտ նրա հուշարձանն է կանգնեցված»,– նշել է պատգամավոր Իգբալ Ագազադեն։
Հաղորդվում է նաև, որ ընդդիմությունը պահանջել է նաև ադրբեջանական դպրոցներից մեկը զրկելՄուբարաքի կնոջ անունից։ Նման հայտարարություններով հանդես են եկել «Մուսավաթ», «Ազգային ճակատ» կուսակցությունների, ինչպես նաև մի քանի այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ Մուբարաքի արձանը Ադրբեջանի և Եգիպտոսի բարեկամության զբոսայգում կանգնեցվել էր 2007թ։

No comments: